ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ասեղնաբուժությունն իրո՞ք հրաշքներ է գործում
Շատ հին ժամանակներից մեզ մի լեգենդ է հասել. Չինաստանի կայսրերից մեկը որոշում է իր մոտ ճաշի հրավիրել երկրի երկարակյացներին: Նրա մոտ են բերում 194-ամյա Մամպէ անունով մի գյուղացու, որին ուղեկցում էին 173-ամյա կինը, 153-ամյա որդին ու 145-ամյա հարսը:
Կես դար հետո նույն բանն անում է մյուս կայսրը: Եվ նորից պատկառելի հյուրերի մեջ տեսնում են գյուղացի Մամպէին` իր ընտանիքի անդամների ուղեկցությամբ: Կայսրը հարց է տալիս Մամպէին, թե այս տարիքում իրենց առողջության պահպանման գաղտնիքը ո՞րն է։ «Մենք ամսվա մեջ յոթ անգամ այրում ենք 100 հիվանդությունների կենտրոն-կետը»,- պատասխանում է Մամպէն:
Արեւելյան բժշկության մեջ նշում են մոտ 700 կենսաբանական ակտիվության կետ, որոնք գտնվում են մարդու մարմնի վրա: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր հստակ անատոմիական դիրքն ու անվանումը:
Արեւելյան հին բուժակներն այդպիսի որոշակի կետերի այրումով կամ ծակելով ազատել են մարդուն ատամի կամ գլխի ցավից: Սակայն մինչ օրս ասեղնաբուժության բարենպաստ ազդեցությունը շարունակում է մնալ բնության գաղտնիքներից մեկը: Թե փոքրիկ ասեղը մտնելով մարդու մարմնի մեջ, ինչպե՞ս է ազատում ռեւմատիզմի նոպայից կամ ինչպե՞ս է բուժվում բրոնխիալ ասթման, ոչ մի գիտնական դեռ սպառիչ պատասխան չի տվել: Այդ պատճառով ասեղնաբուժությամբ բուժված շատ պացիենտների համար ասեղնաբուժությունը դարեր շարունակ մնում է հրաշագործության նման մի բան: Այդ միստիկան է խանգարել ասեղնաբուժության լայն տարածմանն ու գործածությանը:
Մասնագետները գտնում են, որ ասեղնաբուժությունն օգնության է հասնում հաճախ այն դեպքերում, երբ բոլոր մյուս միջոցներն անօգուտ են: Օրինակ` ոչ բոլոր ռադիկուլիտ ունեցողներին կարելի է մի քանի դեղ նշանակել ու բուժել: Այդ դեղերը կարող են կողմնակի ազդեցություն ունենալ, ասենք` իջեցնել արյան ճնշումը եւ այլն: Բացի այդ, ռադիկուլիտի բուժումն ավանդական միջոցներով կարող է շարունակվել 2-3 ամիս, որի ընթացքում մարդը շատ պրոցեդուրաների կարիք ունի, սակայն գամված է անկողնուն: Իսկ ասեղնաբուժությունը կարող է շատ արագ հրաշքներ գործել, չնայած բժիշկները հրաշքներին չեն հավատում: Եվ իսկապես, գործնականում պարզվել է, որ մի քանի կետերի խթանման արդյունքում, 10-15 րոպե հետո կարող են հանգստանալ ռադիկուլիտային ցավերը, իսկ 2-3 սեանսը բավական է, որպեսզի մարդու աշխատունակությունը վերականգնվի: Իհարկե, չի կարելի կուրսը կիսատ թողնել:
Ըստ վիճակագրության` ասեղնաբուժությունը մի քանի անգամ արագացնում է ռադիկուլիտի բուժումը: Մինչեւ վերջերս շատ մասնագետներ գտնում էին, որ ասեղնաբուժության այսպիսի դրական ազդեցության պատճառը ներշնչանքն ու հիպնոսն են: Բայց կենդանիների վրա կատարված փորձերը հակառակն են ապացուցել. չէ՞ որ կենդանիները չեն կարող հասկանալ, որ իրենց ծակում են բուժելու նպատակով:
Ասեղը, մտնելով մարմնի հյուսվածքի մեջ, գրգռում է հարյուրավոր ռեցեպտորներ, որոնք իմպուլսներ են հաղորդում պերիֆերիկ համակարգից կենտրոն` ուղեղին, որն էլ օրգանիզմի համապատասխանաբար պաշտպանողական ուժը գործի է դնում: Օրինակ` ծխելուց հրաժարվելու համար անհրաժեշտ է ասեղնաբուժության ընդամենը 2-3 պրոցեդուրա: Ասեղներն այս դեպքում մտցվում են ականջախեցու մեջ` մոտ 1մմ խորությամբ: Ուժեղ ցավի զգացողություն չի էլ լինում (սովորական ներարկումն ավելի ցավոտ է): Պրոցեդուրայի տեւողությունը ընդամենը 20 րոպե է: Իհարկե, մինչ պրոցեդուրան անցկացնելն անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ տանել: Օրինակ` բուժումը սկսելուց 1 օր առաջ պետք է հրաժարվել ցանկացած քնաբեր ու խթանիչ ընդունելուց: Չի կարելի ընդունել ալկոհոլ, կոկա-կոլա, պեպսի-կոլա: Բուժումից առաջ վերջին ծխած գլանակից պետք է անցած լինի 12 ժամ: Հիմնականում այս մեթոդին դիմողները գրեթե 100 տոկոսանոց հաջողությունը երաշխավորում են, միայն թե պետք է ցանկություն լինի, այլ ոչ թե հարազատների ստիպելով:
Չինական բժշկությունը, կարելի է ասել, դարերի փորձ ունի` ասեղնաբուժության միջոցով ավելորդ քաշից ազատվելու հարցում: Այս մեթոդը գործածվում է հարյուրավոր տարիներ եւ ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ վերջինիս բուժական ազդեցությունը կայանում է ախորժակի ու նյութափոխանակության կարգավորման մեջ, ինչն էլ, բնականաբար, բերում է քաշի իջեցման ու ինքնազգացողության լավացման: Բուժման տեւողությունը 10 պրոցեդուրա է, որոնք ակտիվացնում են նյութափոխանակությունը` 4-6 ամսվա ընթացքում, եւ հենց այդ ժամանակահատվածում էլ աստիճանաբար տեղի է ունենում քաշի նվազում: Իհարկե, դրանից հետո սնվելու ռեժիմին պետք է խիստ հետեւել, որպեսզի քաշը չտատանվի:
Ասեղնաբուժությամբ չի կարելի վնասել կամ ինչ-որ օրգան «շարքից հանել»: Այն պարզապես կարգի է գցում այն օրգանի աշխատանքը, որն ինչ-ինչ պայմաններում վատացել է: Այդ պատճառով այս դեպքում ոչ մի կողմնակի ազդեցություններ չկան, միայն, եթե օրգանիզմը շատ ծերացած չէ: Ասեղնաբուժությունը դրական ազդեցություն է ունենում նաեւ նյարդային համակարգի խնդիրների բուժման դեպքում:
Գերհոգնածության ու քայքայված նյարդային համակարգի դեպքում հաճախ ասում են. «Որքան ժամանակ փչացնեմ նյարդերս, այնքան էլ անհրաժեշտ է այն վերականգնելու համար»: Քայքայված նյարդային համակարգը ժամանակակից մեթոդներով բուժելու համար անհրաժեշտ է ամիսներ, երբեմն էլ` տարիներ: Սակայն այն ասեղնաբուժությամբ բուժելու համար անհրաժեշտ է 10-15 պրոցեդուրա` կախված հիվանդության աստիճանից: Այս պրոցեդուրաները չեն առաջացնում քնկոտություն, թունավորում, թուլություն եւ այլ զգացողություններ` ի տարբերություն նյարդային համակարգի դեղորայքային բուժման: Իհարկե, ասեղնաբուժությունը շատ բարդ գործ է: Այն պահանջում է անատոմիայի բացառիկ իմացություն:
Կարդացեք նաև
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ յոգան ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այդ մասին նշված է կազմակերպության կայքում...
Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...
Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...
Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան...
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...
Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...
Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի բժշկությամբ զբաղվող կենտրոններից` «Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները...
Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ...
Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ մեդիտացիոն պրակտիկան, իսկապես, բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները: Այս մասին գրում է Scientific Reports ամսագրում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն